ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են հասցրել Իրանին․ զոհերի թիվն աճում է
28-03-2026 16:40:27 | | Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի արևմտյան Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը, որն ավելի վաղ, հղում անելով նահանգի անվտանգության ղեկավարին, հաղորդել էր, որ Իրանի արևմտյան Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է 36 մարդ։
«Բորուջերդի վրա թշնամու օդային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Այս հարձակման ժամանակ բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին», - ասվում է հայտարարության մեջ։Գործակալության տվյալներով՝ Քերմանշահի արևմտյան քաղաքում զոհերի թիվը նույնպես հասել է ութ մարդու, որոնցից չորսը դպրոցական տարիքի աղջիկներ են:
Ավելի վաղ «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնել էր քաղաքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հրթիռային հարվածների հետևանքով վեց մարդու մահվան և 56 վիրավորի մասին: