Իրանը կոչ է անում տարածաշրջանի երկրներին կանխել իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները


 

Իրանը կոչ է անում տարածաշրջանի երկրներին կանխել իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները

  • 28-03-2026 17:54:11   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին կանխել իրենց տարածքներից Իսլամական Հանրապետության վրա հարձակումները՝ սեփական անվտանգության համար։
 
«Ես դիմում եմ տարածաշրջանի երկրներին. եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, ապա թույլ մի տվեք, որ մեր թշնամիները պատերազմ սկսեն ձեր տարածքներից», – գրել է նա X-ում։
 
Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը չի սկսում կանխարգելիչ հարվածներ Մերձավոր Արևելքի երկրների դեմ, բայց «վճռականորեն կարձագանքի, եթե իրենց ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը