Բաղադրատոմսեր հիվանդ կառավարությանը և հասարակությանը առողջացնելու համար


 

Բաղադրատոմսեր հիվանդ կառավարությանը և հասարակությանը առողջացնելու համար

  • 31-03-2026 13:30:56   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Բաղադրատոմսեր

հիվանդ կառավարությանը և հասարակությանը առողջացնելու համար

 

Գրիգոր Բարսեղյան 

Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, 

Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր 

 

       Տարբեր ժամանակներում հայտնի հասարակագետներից շատերը տվել են հայ ժողովրդի բնութագիրը։    

       Այս հոդվածում ես կներկայացնեմ իմ (գիտաշխատողի) կարծիքն այն մասին, թե ինչով է տառապում հայ ժողովուրդը և ինչպես հզորացնել նրան: Ընդ որում, մենք առաջարկում ենք ոչ թե ինչ-որ երևակայական գնահատականներ ու այլաբանություններ, այլ կոնկրետ քայլեր, որոնք պետք է անի թե ժողովուրդը, թե կառավարությունն ու ընդդիմությունը՝ ուժեղ պետություն ստեղծելու համար։ 

 

Կետ 1. Ոչ կառավարությունը, ոչ ընդդիմությունը չնչին իսկ չափով չեն

պատկերացնում պետության խնդիրները

       Երբևէ մտածել եք այն մասին, թե ինչու պատմության մեջ այդքան մեծ ուշադրություն է դարձվել իշխանության օրինականությանը և շարունակականությանը (փարավոններ, թագավորներ, արքաներ, սուլթաններ, շահեր): Այն շատ պարզ բացատրություն ունի: Միայն մեծ տիրակալների օրոք են ձևավորվել պրոֆեսիոնալ համայնքներ, որոնք ունակ էին կառավարել երկրները (քահանաներ, իմաստուններ, վիզիրներ և այլն): Հետևաբար, առաջնային հարցը իշխանության օրինականությունն ու շարունակականությունն էր, քանի որ միայն այդպես կարելի էր հասնել պետության կառավարման պրոֆեսիոնալիզմին՝ միայն այդպես կարող էին պահպանվել պետության կառավարման մասին գիտելիքները:  

       Հնագույն ժամանակներում սովորական մարդիկ շատ հեռու էին այդ ամենից:  

Բարեբախտաբար, այդ ժամանակներում, երբ հիմնական զբաղմունքը պատերազմն էր, ռազմական մասնագետները ընտրվում էին բավականին պարզ՝ մարդիկ տեսնում էին ով է լավ կռվում։  

       Նորագույն ժամանակներում իրավիճակն արմատապես փոխվել է։ Արդեն Բիսմարկի ժամանակներում հասկացան, որ դպրոցական բարեփոխումները շատ ավելի են որոշում պետության ուժը (և նույնիսկ նրա ռազմական ներուժը): 

 

Ավելին։ Նորագույն ժամանակներում պետության ուժը որոշվում էր նրանով, 

թե ինչպիսի մասնագետներ են ընդգրկված պետության կառավարման մեջ, ամենատարբեր ոլորտներում։

 

       Հիմա տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում պետության կառավարումը Հայաստանում։ ԽՍՀՄ - ից հետո Հայաստանում պետությունը չի զբաղվել գործունեության առավել մասշտաբային ոլորտներով՝ արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։  Դրանով զբաղվում էին տեղի օլիգարխները, հարուստներն ու ժողովուրդը։ Պետությունը զբաղվում էր միայն գիտությամբ, ռազմական գործով, պետական կառավարման հարցերով, մասամբ նաև՝ բժշկությամբ և բանկային գործունեությամբ։ 

 

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ պետության ուշադրությունը 

պետք է ուղղված լիներ հիմնականում գիտությանը և ռազմական գործին՝ 

 դա ըստ կարևորության 80 տոկոս է կազմում: 

Այսպիսով, Հայաստանը 80 տոկոսով կախված է նրանից, թե 

որքանով են ճիշտ ընտրված պրոֆեսիոնալ պաշտոնյաները 

գիտության և ռազմական ոլորտում: 

Վերջինս էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանը 80 տոկոսով 

կախված է նրանից, թե որքանով է կառավարությունը ճիշտ հասկանում, 

ինչ է պրոֆեսիոնալիզմը գիտության և ռազմական ոլորտում: 

Այլ կերպ ասած, ամեն ինչ կախված է նրանից, 

թե կառավարությունը արդյոք հասկանում է, թե ոչ, 

ինչ է իրենից ներկայացնում վարկանիշային համակարգը 

գիտության և ռազմական ոլորտում:

       Հիմա տեսնենք, թե Հայաստանում հասկանում են արդյոք պրոֆեսիոնալների ընտրության կարևորությունը։   

       Սկսենք նրանից, որ Հայաստանի բոլոր հետխորհրդային կառավարիչների օրոք պրոֆեսիոնալիզմի (վարկանիշային համակարգի) ըմբռնումը կամ համակարգային չէր (քաոսային) կամ ամբողջովին հակապետական էր։   

       Գործընթացները բնութագրելու և նկարագրելու համար Այստեղ մենք կօգտագործենք «գաղափարազուրկ կառավարչական ամբոխ» արտահայտությունը, այն մարդկանց համար, ովքեր բացարձակապես պիտանի չեն այս ոլորտը կառավարելու համար և չունեն որևէ մտահաղացում: Նկատենք, որ նման կենդանին կարող է նույնիսկ գիտական աստիճաններ ունենալ։

Եվ ուրեմն, Հայաստանի բոլոր կառավարիչների օրոք պաշտոնյաները 

հիմնականում հավաքագրվել են գաղափարազուրկ կառավարչական ամբոխից:

       Նման պաշտոնյաները շահագրգռված են պետական մակարդակով ընդունել սխալ որոշումներ, սխալ չափանիշներ, այն պարզ պատճառով, որ ցանկացած ճիշտ որոշում պետք է առաջին հերթին պահանջի իշխանությունից հեռացնել նման ամբոխը։  

Այսպիսով, այդ նախիրը հետաքրքրված է

հայ ժողովրդի ներքին ցեղասպանության մեջ:

       Տես իմ հոդվածը՝ «Ներքին ցեղասպանությունը Հայաստանում (Ամբողջական տարբերակ)», https://nt.am/ru/news/332897/ 

       Դիտարկենք, օրինակ, գիտության իրավիճակը: Այստեղ այսօր գործում են անհեթեթ չափանիշներ, որոնք պարտադրված են կառավարչական ամբոխի կողմից, կամ ավելի ճիշտ՝ չի գործում ոչ մի չափանիշ։  Այն մասին, որ գոյություն ունեցող չափանիշներն անհեթեթ են, ավելին՝ հանցավոր, տես իմ հոդվածը «ՀՀ գիտության ոլորտում բազմակողմ հանցագործությունների մասին։ Փաշինյանը պարտավոր է համապատասխան քննչական գործընթաց սկսել Գիտության կոմիտեի նկատմամբ», https://nt.am/ru/news/351114/  

  

       Ինչ եզրակացության ենք հանգում։ 

       Երկիրը (կառավարությունը, ընդդիմությունը, ժողովուրդը) անգործունակ է, եթե չեն մշակվել, չեն հասկացվել տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալիզմի չափանիշները: Հասկանալի է, որ պրոֆեսիոնալիզմի չափանիշները ըմբռնելուց հետո անհրաժեշտ է ի հայտ բերել երկրի մասնագետներին։  

Անհրաժեշտ է ընդգծել, որ ոչ կառավարությունը, ոչ ընդդիմությունը գաղափար չունեն նշված պրոֆեսիոնալիզմի մասին։ Եվ պրոֆեսիոնալիզմի նշված չափանիշները հաճախ ամենևին էլ ակնհայտ չեն։

Երկրի առողջացման մեր առաջին առանցքային բաղադրատոմսը

վերաբերվում է հենց պրոֆեսիոնալիզմի չափանիշների մշակմանը։

 

       Որոնք պետք է լինեն մեր հետագա քայլերը։  

       Հիմա Հայաստանը մի երկիր է, որտեղ ոչ մի առողջ գաղափար չի կարող ներդրվել։  

       Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ինչ-որ տիեզերական կամ երկնային ուժեր Հայաստան կբերեն ամենատարբեր ոլորտներում հնարավոր լավագույն խորհուրդները:    Հարց, ի՞նչ տեղի կունենա Հայաստանում, ի՞նչ կփոխվի կառավարության կամ ընդդիմության համար: Կարող եք վստահ լինել, որ ոչ կառավարությունում, ոչ էլ ընդդիմության մեջ որևէ մեկը չի լսի տիեզերական կամ երկնային նման խորհուրդներ: Ինչո՞ւ։ Շատ պարզ։ Եվ կառավարությունը, և ընդդիմությունը հիմնականում կազմված են ոչ պրոֆեսիոնալներից, որոնց համար երկրում ցանկացած ճիշտ որոշում ընկալվում է որպես սպառնալիք իրենց անձնական բարեկեցությանը։  

       Հետևաբար, պետք է երկրում ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են ստիպել իշխանություններին հետևել պրոֆեսիոնալների խորհուրդներին։

 

Երկրի բուժման մեր երկրորդ առանցքային բաղադրատոմսը

վերաբերվում է մեխանիզմների մշակմանը, որոնք կստիպեն երկրին լսել մասնագետների կարծիքը։

  

Հայաստանը կարող է դառնալ աշխարհում առաջին փոքր երկիրը,

որտեղ կկառավարեն պրոֆեսիոնալները, եթե կիրառվեն

վերը նշված առաջին և երկրորդ առանցքային բաղադրատոմսերը:

 

Շարունակելի։ 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն