Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և թափ հավաքում. Փիթ Հեգսեթ


 

Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և թափ հավաքում. Փիթ Հեգսեթ

  • 31-03-2026 19:21:29   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am ԱՄՆ պատերազմի նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և թափ հավաքում, թեև իրանական կողմը հերքում է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելը:
 
Փիթ Հեգսեթի խոսքով՝ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու, և Թեհրանում դա գիտեն: Նա կրկնել է Դոնալդ Թրամփի խոսքերը, որ Իսլամական Հանրապետությունում արդեն իշխանափոխություն է իրականացվել, և նոր ռեժիմը պետք է ավելի իմաստուն գործի:
 
Հեգսեթը հավելել է՝ Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են տեղեկատվական աջակցություն տրամադրել Իրանին, սակայն Վաշինգտոնը հետևում է նրանց գործողություններին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը