Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը եւ ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր եւ երջանկություն. Նիկոլ Փաշինյան


 

Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը եւ ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր եւ երջանկություն. Նիկոլ Փաշինյան

  • 01-04-2026 10:35:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով.
 
Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
 
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։ 
 
Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը եւ ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր եւ երջանկություն: 
 
Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, հաջողությունների, լիության և բարեկեցության տարի: 
 
Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
 
Նաեւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքով մեր պետության զարգացմանն ուղղված ձեր ջանքերի, աշխատանքի եւ արարման համար։ 
  
Շնորհավոր Հաբ-Նիսան։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն