ԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո


 

ԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո

  • 01-04-2026 10:44:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո ԱՄՆ-ը կվերագնահատի ՆԱՏՕ-ի արժեքը Վաշինգտոնի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
 
«Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով այդ որոշումը մնում է նախագահին»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 
 
«Մենք ստիպված կլինենք կրկին դիտարկել այն հարցը, թե արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, ծառայո՞ւմ է այդ նպատակին, թե՞ վերածվել է միակողմանի շարժմամբ փողոցի, որտեղ Ամերիկան գտնվում է Եվրոպայի պաշտպանի դերում, իսկ երբ մեզ պետք է նրանց օգնությունը, նրանք մեզ մերժում են բազաների տրամադրման և իրենց օդային տարածքով թռիչքների հարցում»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը