Հուսով ենք, որ Երևանի և Բաքվի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին


 

Հուսով ենք, որ Երևանի և Բաքվի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին

  • 01-04-2026 11:25:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով»,- Արմենպրես պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, ով արձագանքել է Բաքվից հնչող մեղադրանքներին:
 
Ադրբեջանը հայերին մեղադրում է այսպես կոչված «ցեղասպանություն անելու» համար: Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն է հայտարարություն տարածել, թե 108 տարի առաջ «արմատական հայկական խմբավորումները ադրբեջանցիների զանգվածային սպանություններ են իրագործել»։ Օմբուդսմեն Սաբինա Ալիևան էլ միջազգային կազմակերպություններից ու ՄԱԿ-ից պահանջել էր, ինչպես ձևակերպել էր, 1918 թվին «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված էթնիկ զտումները» ճանաչել որպես ցեղասպանություն։
 
Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է.- «Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը