Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին.Շաքե Իսայան


 

Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին.Շաքե Իսայան

  • 01-04-2026 15:56:54   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Այսօր 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց, բայց դեռ  քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է և նրան տեղափոխել են Արմավիր ԲԿ...
 
Այս պատմությունը միայն Դավիթի մասին չէ, և ոչ էլ ինձ հետաքրքրում է հարցի իրավական կողմը։
 
Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք։
 
Մթնոլորտ, որտեղ երեխաները սկսում են վախենալ ոչ միայն սխալվելուց, այլ նույնիսկ՝ սեփական կարծիքն արտահայտելուց։
 
Մթնոլորտ, որտեղ «մեծանալը» աստիճանաբար սկսում է ասոցացվել ոչ թե պատասխանատվության, այլ վտանգի հետ։
 
Ի՞նչ ուղերձ ենք մենք տալիս մեր երեխաներին։
 
Որ այս պահին է դեռ դպրոցում սովորող երիտասարդը կարո՞ղ է հայտնվել փակ դռների հետևում։
 
Որ երկխոսությունից առաջ մեր երկրում գալիս է պատի՞ժը։
 
Ուզո՞ւմ ենք ունենալ սերունդ, որը լուռ է՝ որովհետև վախենում է․․․
 
Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին։
 
Հ․Գ․ Ի գիտություն՝ եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը գալիս է լռության, աղոթքի և ներքին հանդարտության համար։ Այն չի կարող դառնալ ցուցադրականության, շքախմբերով մուտքերի կամ բախումների հարթակ։ Եվ ամենակարևորը՝ այնտեղ լռությունը պետք է պահպանել, ոչ թե խախտել ուժով։
 
Շուտափույթ ազատություն Դավիթին»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն