ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025 թ. սակագնային արտոնության վերաբերյալ


 

ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025 թ. սակագնային արտոնության վերաբերյալ

  • 01-04-2026 16:19:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի համաձայն` ՀՀ ՊԵԿ-ի կողմից դեռևս 2026թ. հունվարի 9-ին հրապարակված 636 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների հայտարարատուներից` վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալու համար սահմանված ժամկետում դիմել էին 575-ը կամ 61 տրանսպորտային միջոցների գծով դիմումներ չէին ներկայացվել:
 
Վերոնշյալ որոշման 2.4-րդ կետի համաձայն` 2026 թ․-ի փետրվարի 3-ին Կոմիտեն, ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած 637-րդ համարից), հրապարակել էր 61 տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց հայտարարատուներն իրավունք էին ստացել մինչև 2026թ. մարտի 31-ը դիմելու դեպքում վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալ:
 
Կոմիտեն տեղեկացնում է, որ վերոնշյալ բոլոր 61 տրանսպորտային միջոցների համար 2026թ. մարտի 31-ի դրությամբ ներկայացվել են դիմումներ:
 
Արդյունքում` բոլոր 636 տրասնպորտային միջոցների գծով մաքսատուրքի գումարները հետ են վերադարձվել:
 
ՊԵԿ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն