ՔՊ կուսակցության վարչության անդամները և ԵԺԿ փոխնախագահները կարևորել են 2 կուսակցությունների միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը


 

ՔՊ կուսակցության վարչության անդամները և ԵԺԿ փոխնախագահները կարևորել են 2 կուսակցությունների միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը

  • 01-04-2026 19:00:26   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահներ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահներ Գևորգ Պապոյանը և Վահագն Ալեքսանյանը, Վարչության անդամ Արուսյակ Ջուլհակյանը և Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Սարգիս Խանդանյանը ապրիլի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել են Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահներ Անջեյ Հալիցկիին և Ֆրանսուա-Քսավյե Բելամիին։
 
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև խորացող հարաբերություններին, քաղաքական և տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի կարևորությունը։
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ կուսակցության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մանրամասներ։ 
 
Զրուցակիցները կարևորել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև համագործակցության խորացման և ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն