Եվրոպայի շախմատի առաջնութունում Վլադիմիր Հակոբյանը<br /> հավակնում է մրցանակային տեղի /լրացված/<br />


Եվրոպայի շախմատի առաջնութունում Վլադիմիր Հակոբյանը
հավակնում է մրցանակային տեղի /լրացված/

  • 16-03-2010 23:55:00   | Խորվաթիա  |  Սպորտ
ՌԻԵԿԱ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ. Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 10-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը չկարողացավ կոտրել Իվան Սոկոլովի դիմադրությունը եւ վաստակեց ընդամենը կես միավոր: Վերջին տուրում Հակոբյանը սեւերով կխաղա մրցաշարի առաջատար Նեպոմնյաշչիի հետ, որն ունի 8 միավոր: Վերջին տուրից առաջ 7,5 միավորով Հակոբյանի հետ մրցանակային տեղի համար պայքարում են եւս 8 շախմատիստներ: Նախավերջին տուրում Արման Փաշիկյանը սեւերով հաղթեց ադրբեջանցի Սաֆարլուն եւ վաստակելով 7 միավոր մոտեցավ առաջատարների խմբին: Կանանց մրցաշարի 10-րդ տուրում անսպասելի պարտություն կրեց Լիլիթ Գալոյանը եւ կորցրեց մրցանակային տեղ գրավելու հնարավորութունը: Լիլիթ Մկրտչյանը հաղթեց վրացուհի Մերի Արաբիձեին, իսկ Էլինա Դանիելյանն ու Անահիտ Խառատյանը պարտություն կրեցին: 10-րդ տուրում հայ շախմատիստնի արդյունքները. Վլադիմիր Հակոբյան - Իվան Սոկոլով (Բոսնիա) 0,5:0,5 Էլտայ Սաֆարլի (Ադրբեջան) - Արման Փաշիկյան 0:1 Ռոբերտ Մարկուս - Գաբրիել Սարգսյան 0,5:0,5 Իգոր Կուրնոսով - Տիգրան Լ. Պետրոսյան 1:0Ձ Բարտոզ Սոչկո (Լեհաստան) - Հրանտ Մելքումյան 1:0Ձ Ալեքսանդր Ռյազանցեւ (ՌԴ) - Ավետիք Գրիգորյան 0:1Ձ Զավեն Անդրիասյան-Աթանասիոս Մաստրովասիլիս (Հունաստան) 0:1Ձ Ռոբերտ Հովհաննիսյան - Վիկտոր Էրդոս (Հունգարիա) 1:0 Դավիթ Գ. Պետրոսյան-Նիկոլա Սեդլակ (Սերբիա) 0,5:0,5 Սերգեյ Ռեուտսկի (ՌԴ) - Արտաշես Մինասյան 0:1 Վլադիմիր Համատեւիչի(Մոլդավիա)-Սամվել Տեր-Սահակյան 0,5:0,5 Օլիվեր Կուրման(Շվեյցարիա)- Վահե Բաղդասարյան 0:1 Վլադիմիր Պողոսյան - Ֆրանչեսկա Բենտիվենգա (Իտալիա) 0:1 Էմիլ Սուտովսկի (Իսրայել) - Սերգեյ Մովսիսյան 0,5:0,5 Դարիուս Շվիերց (Լեհաստան) - Դավիթ Հարությունյան 1:0 Կանայք. 10-րդ տուրի արդյունքներ. Մարիա Սեբագ (Ֆրանսիա)-Լիլիթ Գալոյան 1:0 Ժաոկին Պենգ (Նիդեռլանդներ)- Էլինա Դանիելյան 1:0 Լիլիթ Մկրտչյան - Մերի Արաբիձե (Վրաստան) 1:0 Յուլիա Գրոմովա(ՌԴ) - Նելլի Աղինյան 0,5:0,5 Ադրիանա Նիկոլովա (Բուլղարիա) - Անահիտ Խառատյան 1:0 Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո. Տղամարդիկ - 408 մասնակից: Նեպոմնյաշչի (ՌԴ) 8 2-8 Եֆիմենկո (Ուկրաինա), Ջոբավա (Վրաստան), Սոկոլով (Բոսնիա), Մամեդով (Ադրբեջան), Տիմոֆեեվ (ՌԴ), Խիզմատուլին (ՌԴ), Վլադիմիր Հակոբյան 7,5 Արման Փաշիկյան 7 Ռոբերտ Հովհաննիսյան 6,5 Ավետիք Գրիգորյան 6,5 Գաբրիել Սարգսյան 6,5 Արտաշես Մինասյան 6 Հրանտ Մելքումյան 6 Տիգրան Լ. Պետրոսյան 6 Զավեն Անդրիասյան 5,5 Դավիթ Գ. Պետրոսյան 5,5 Սամվել Տեր-Սահակյան 5 Վահե Բաղդասարյան 5 Վլադիմիր Պողոսյան 3,5 Կանանց մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ. 8,5 միավոր. գլխավորում է լիտվուհի Վիկտորյա Չմիլիտե (Լիտվա), 8 միավոր ունի շվեդուհի Պիա Կրամլինգը: 7,5 միավորով նրանց հետապնդում են Մարիա Սեբագն ու Մոնիկա Սոչկոն: Լիլիթ Գալոյանն ունի 6,5, Լիլիթ Մկրտչյանը 6, Էլինա Դանիելյանը 5,5, Նելլի Աղինյանը 5, Անահիտ Խառատյանը 3 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ