ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի ԱՄՆ


 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի ԱՄՆ

  • 02-04-2026 11:02:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կմեկնի Միացյալ Նահանգներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության ղեկավար Ալիսոն Հարթը։

Սա Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմից ի վեր Ռյուտեի առաջին այցն է լինելու Միացյալ Նահանգներ։Հարթը Reuters-ի ասել է, որ այցը «վաղուց պլանավորված» է եղել։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է երկիրը ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու հարցը։ Պատճառը Իրանի դեմ պատերազմում դաշինքի ոչ ակտիվ ներգրավումն է։ Մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ հայտարարել էին, որ իրենք չեն պատրաստվում ներքաշվել Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ։ Իսկ երկրներից որոշներն անգամ արգելել էին ռազմական օդանավերի թռիչքներն իրենց տարածքով։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը