Հայտնի է՝ ինչպես կտնօրինվի «Զայեդ» մրցանակաբաշխությունից ստացված 500 հազար դոլարը


 

Հայտնի է՝ ինչպես կտնօրինվի «Զայեդ» մրցանակաբաշխությունից ստացված 500 հազար դոլարը

  • 02-04-2026 12:55:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Զայեդ» մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500 հազար դոլար մրցանակը կառավարելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Ֆինանսների նախարարության գանձապետարանում կբացի արտաբյուջետային ավանդային հաշիվ:
 
Որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 2-ի նիստում։
 
Մրցանակային գումարը կփոխանցվի հատուկ բացված հաշվին և կօգտագործվի Կառավարության սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով։
 
Կառավարությունից հավաստիացնում են, թե որոշման ընդունմամբ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։
 
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մրցանակը ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) 2026-ի փետրվարի 4-ին։
 
Այդ օրը Փաշինյանն ու Ալիևը միասին էին մասնակցում մրցանակաբաշխությանը: 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը կիսվել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը