Վլադիմիր Վարդանյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Լուսինե Աքմաքչյանին


 

Վլադիմիր Վարդանյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Լուսինե Աքմաքչյանին

  • 02-04-2026 19:20:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 26-ին ստացել է Ազգային Ժողովի նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարել են։
 
ԿԸՀ-ն ապրիլի 2-ի նիստում Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին։
 
ԿԸՀ-ն ստացել է նաև Ազգային Ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածու Հրաչուհի Միրզոյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված Վահան Հայկի Զարոյանի՝ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումները։ Երկու դիմումն էլ, սահմանված կարգով, եղել են նոտարական վավերացմամբ, հետևաբար ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել վերջիններիս գրանցումը։
 
 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն