Թերակղզու «Աշոտ Երկաթի» խոհանոցի գործունեությունը կասեցվել է


 

Թերակղզու «Աշոտ Երկաթի» խոհանոցի գործունեությունը կասեցվել է

  • 03-04-2026 18:28:37   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հրանտ և Էդվարդ» ՍՊ ընկերությանը պատկանող «Աշոտ Երկաթ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Թերակղզու տարածք): 
 
Արձանագրվել է, որ այս օբյեկտի խոհանոցի պատերը և առաստաղը նորոգ վիճակում չեն, եղել են կեղտի կուտակումներ, պատրաստվող կերակուրի մեջ մասնիկների թափվելու վտանգ։
 
«Աշոտ Երկաթի» տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին:
 
Խախտումների վերացման համար հաստատվել է ժամկետ:
 
 ՍԱՏՄ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն