Անպարտելի Բաչկովը Դուբայում նոկաուտի է ենթարկել վենեսուելացի բռնցքամարտիկին՝ պաշտպանելով WBA InterContinental գոտին


 

Անպարտելի Բաչկովը Դուբայում նոկաուտի է ենթարկել վենեսուելացի բռնցքամարտիկին՝ պաշտպանելով WBA InterContinental գոտին

  • 04-04-2026 16:30:21   | ԱՄԷ  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am  Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ, 33-ամյա Հովհաննես Բաչկովը շարունակում է իր հաղթարշավը պրոֆեսիոնալ ռինգում։ Դուբայում կայացած «BATL Promotions» մրցաշարի շրջանակներում հայ մարզիկը փայլուն հաղթանակ է տոնել՝ հաջողությամբ պաշտպանելով WBA InterContinental չեմպիոնական տիտղոսը։
 
​Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության հնգակի բրոնզե դափնեկիր Բաչկովի մրցակիցը վենեսուելացի Լուիս Արկոնն էր։ Մենամարտի հանգուցալուծումը գրանցվել է չորրորդ ռաունդում, երբ մեր բռնցքամարտիկը դիպուկ հարվածով նոկաուտի է ենթարկել հակառակորդին։
 
Նշենք, որ սա վենեսուելացի մարզիկի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ասպարեզում։ Հատկանշական է, որ այս երկու բռնցքամարտիկները նախկինում հանդիպել էին նաև 2016 թվականի Օլիմպիական խաղերում, որտեղ նույնպես առավելությունը Բաչկովի կողմն էր։
 
​Այսպիսով, Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրած 9-րդ մենամարտում գրանցեց իր 9-րդ հաղթանակը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը