Այս տարի խոզի ժանտախտի հետեւանքով գրանցվել է խոզերի անկման<br /> 174 դեպք<br />


Այս տարի խոզի ժանտախտի հետեւանքով գրանցվել է խոզերի անկման
174 դեպք

  • 16-03-2010 17:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տավուշի մարզում արձանագրվել է խոզի ժանտախտ, ինչի հետեւանքով մարզի 5 համայնքներում այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է խոզերի անկման 174 դեպք: Հիվանդ կենդանիների մի մասը հարկադիր սպանդի է ենթարկվել: Այս մասին մարտի 16-ի ասուլիսում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Ըստ նրա, ներկայիս վարակը 2007թ.-ին մարզում բռնկված ժանտախտի համաճարակի հետեւանքն է, քանի որ անտառներում թաղման աշխատանքները պատշաճ չեն կատարվել եւ հիվանդ անասունները խորը չեն թաղվել: Գ.Ալավերդյանը, վստահեցրեց, որ ներկայումս մտահոգվելու կարիք չկա, քանի որ նախարարությունը բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկում է, որպեսզի համաճարակը չտարածվի եւ մասսայական բռնկում չլինի: Գ.Ալավերդյանը հայտնեց նաեւ, որ կառավարությունում ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ, որում ընդգրկված են նաեւ Առողջապահության եւ Բնապահպանության նախարարությունների մասնագետները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն