Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասում են տեղումներ
07-04-2026 15:21:52 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հանրապետության տարածքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ը՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ը սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։