Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը


 

Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը

  • 08-04-2026 16:00:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։
 
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»:
 
 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն