Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Պակիստանի վարչապետ


 

Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Պակիստանի վարչապետ

  • 08-04-2026 16:45:53   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր երկրի մասնակցությունը ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցություններին, որոնք նախատեսվում է անցկացնել շաբաթվա վերջին Իսլամաբադում։ Այս մասին հայտնել է Պակիստանի կառավարության ղեկավարի գրասենյակը։
 
«Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին և բարձր է գնահատել Պակիստանի ղեկավարության ջանքերը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ժամանակավոր հրադադարի հասնելու գործում, ինչպես նաև լավագույն մաղթանքներ է փոխանցել Պակիստանի ժողովրդին։ Նա հաստատել է, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադի բանակցություններին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
 
Գրասենյակը հստակեցրել է, որ Շարիֆի և Փեզեշքիանի ջերմ և բարեկամական զրույցը տևել է ավելի քան 45 րոպե։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը