Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին


 

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին

  • 08-04-2026 17:03:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Երևանի մետրոպոլիտենի վճարային անցակետերում հսկողություն իրականացնող աշխատակիցները որևէ առնչություն չունեն վճարային գործառույթների հետ։
 
«Խնդրում ենք և հորդորում՝ զերծ մնալ աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուց։
 
Վճարային բոլոր հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել «Թել-Սել» ընկերությանը։
Հեռախոս՝ 88-30, 060 27 22 22»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն