08-04-2026 17:36:03 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել Էկոպարեկային ծառայության ծառայողի իրավունքը մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտակմանը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին գումարված նիստի ընթացքում:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Զեկուցողի խոսքով առաջարկվում է նաև օրենքով հստակ սահմանել էկոպարեկային ծառայողի իրավունքը ծառայության արդյունավետ իրականացման նպատակով ՏԻՄ-երի հետ համագործակցելու և տեղեկատվությունն օպերատիվ ստանալու ու փոխանակելու վերաբերյալ: