1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր TruthSocial սոցիալական ցանցում գրառում է կատարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ հետագա քայլերի վերաբերյալ:
«Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որը, ինչպես մենք ճշտել ենք, անցել է շատ արդյունավետ ռեժիմի փոփոխության միջով։ Ուրանի հարստացում չի լինի, և Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի խոր թաղված միջուկային «փոշին»։ Այն այժմ գտնվում է և եղել է շատ խիստ արբանյակային հսկողության ներքո (տիեզերական ուժեր): Հարձակման օրվանից ոչինչ չի փոխվել»,- գրել է նախագահը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի հետ բանակցում և բանակցելու է սակագների և պատժամիջոցների մեղմացման շուրջ։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ 15 կետից մեծ մասի հարցում արդեն համաձայնություն է ձեռք բերվել։