Իլհամ Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ԱՄՆ-ի հետ hրադադարի հասնելու կապակցությամբ


 

Իլհամ Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ԱՄՆ-ի հետ hրադադարի հասնելու կապակցությամբ

  • 08-04-2026 17:41:09   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am  Ապրիլի 8-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
 
Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հայտարարված հրադադարի կապակցությամբ։
 
Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին շնորհավորանքների և Ադրբեջանի կողմից Իրանին ցուցաբերված հումանիտար օգնության համար։
 
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության հարցերի շուրջ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը