Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրապարակել է դրանք


 

Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրապարակել է դրանք

  • 08-04-2026 17:46:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները։
 
Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
 
խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր և հին ծառեր, որոնք կարող են ընկնել
 
լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,
 
եթե բաց տարածքում եք, կամ ձեր տունը չի ապահովում բավարար պաշտպանություն, արագ տեղափոխվեք անվտանգ վայր, հնարավորինս մնացեք ներսում
 
եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն