Ղազախստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, վաղը կհանդիպի Միրզոյանի հետ


 

Ղազախստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, վաղը կհանդիպի Միրզոյանի հետ

  • 08-04-2026 18:09:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում:
 
Ապրիլի 9-ին տեղի կունենա երկու երկրների ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում:
 
Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:
 
Այսօր էլ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը Ադրբեջանում հանդիպել են Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահը այսօր Բաքու ժամանած ղազախական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ «Թրամփի ուղու» իրագործման, ինչպես նաև «երրորդ երկրներում համատեղ ադրբեջանա-ղազախական ներդրումների հնարավորության» հեռանկարները։
 
ՀՀ ԱԳՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն