Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր


 

Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր

  • 10-04-2026 19:14:07   |   |  Ի՞նչ է գրում մամուլը


Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանում բանակցությունները կարող են տևել երկու-երեք օր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հնդկաստանում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։

«Նրանք, հավանաբար, բանակցություններ կվարեն երկու-երեք օր, ապա կվերադառնան իրենց երկրներ՝ պաշտոնյաների հետ քննարկումներ անցկացնելու», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, Իլահին կարծիք է հայտնել, որ երկշաբաթյա հրադադարը կարող է բավարար չլինել բանակցություններում վերջնական արդյունքի հասնելու համար։

Նրա խոսքով՝ եթե Իսլամաբադում հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվի, ապա հրադադարի ժամկետը հարկավոր կլինի երկարաձգել։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը