Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև


 

Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև

  • 30-04-2026 10:40:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում» նախքան քաղաքականության մասին խոսելը։
 
Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
 
«Եվրոպացի թագավորները այնքան են ձանձրացել, որ դեն են նետել կանոնները և խառնվել քաղաքականությանը։ Ինչպե՞ս այլ կերպ կարելի է մեկնաբանել Չարլզ III-ի և Կառլ XVI Գուստավի հռետորաբանությունը Ուկրաինան և ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը պաշտպանելու մասին»,-ասել է Մեդվեդևը։
 
Նշենք՝ ավելի վաղ Միացյալ Թագավորության Չարլզ Երրորդ Թագավորը ԱՄՆ Կոնգրեսում ելույթում հայտարարել է, թե անզիջում վճռականություն է անհրաժեշտ Ուկրաինայի ժողովրդի պաշտպանության համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը