Իրանական պատերազմն ԱՄՆ-ի վրա 25 միլիարդ դոլար է արժեցել


 

Իրանական պատերազմն ԱՄՆ-ի վրա 25 միլիարդ դոլար է արժեցել

  • 30-04-2026 11:14:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Իրանում Միացյալ Նահանգների պատերազմն առ այսօր արժեցել է 25 միլիարդ դոլար. հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջուլս Հերսթը։
 
Նա Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամներին հայտնել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա: Հերսթը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է ներառում այդ գնահատականը, և արդյոք հաշվի են առնվել Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով վնասված ռազմաբազաների ենթակառուցվածքների վերականգնման և վերանորոգման կանխատեսվող ծախսերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը