Մատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկը
30-04-2026 16:26:33 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ԿԸՀ կայքում հրապարակվել է հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկը։
«Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, կարող եք ներկայացնել մինչև մայիսի 26-ը, ժամը 14։00-ն։ Դիմումում պարտադիր պետք է նշված լինի նաև այն մատչելի ընտրական տեղամասի համարը, որտեղ ցանկանում եք քվեարկել։
Կարևոր նկատառում․ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմումը լրացնել իրենց նախընտրած ստորագրությամբ՝ կցելով հաշմանդամության խումբը վկայող փաստաթուղթը»,- նշվում է հաղորդագրությունում։