Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր


 

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

  • 05-06-2026 16:03:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Ֆարմատեք» ՓԲ ընկերությանը 2026 թվականի հունիսի 4-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Գոֆլիկիցեպտ (Էռ Փի Էյչ-104/RPH-104), լուծույթ ենթամաշկային ներարկման համար, 40մգ/1մլ (բացթողման հսկում իրականացնող՝ Արդյունավետության և առևտրի նախարարություն, Ռուսաստանի Դաշնություն) հետազոտվող դեղագործական արտադրանքի AOAB001124A սերիայի վերաբերյալ։ 
 
Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի հունիսի 4-ին ստացված թիվ 01/2919-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ նմուշների լաբորատորային հետազոտությունների ժամանակ հայտանաբերվել է սպեցիֆիկացիայի սահմաններին անհամապատասխանություն՝ «հարակից խառնուրդ» կետով, ուստի վերոնշյալ դեղի AOAB001124A սերիան եթակա է շրջանառության դադարեցման և հետկանչի։
 
«Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիայով դեղի օգտագործումից»:
 
 ԱԱՏՄ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն