Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
05-06-2026 16:14:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Տեղի է ունեցել Պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի հերթական նիստը։
Հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ իրականացված վերջին ոլորտային բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանը, ազատազրկված անձանց ուղեկցումների պատշաճ կազմակերպմանն ուղղված փոփոխություններին։
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են գործնականում առաջացող՝ օրենսդրական և այլ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, փոխանակվել մասնագիտական կարծիքներով և ընդգծել ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացման կարևորությունը: