Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը


 

Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը

  • 05-06-2026 18:32:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ենթակառուցվածքների և վարչական շենքերի կառուցման ու արդիականացման խորհրդի հերթական նիստը։
 
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում ներկայացվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, բարձրաձայնվել են շինարարական աշխատանքների ընթացքում առաջացած հիմնական խնդիրներն ու մտահոգությունները: Առավել խորքային հարցերի վերհանմամբ քննարկվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ միաժամանակ կարևորվելով արդյունավետ և համակողմանի հաղորդակցության դերը։ 
 
Նիստում քննարկվել են նաև ՊԵԿ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ ծրագրեր, մասնավորապես՝ Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների կառուցման աշխատանքների ընթացքը։
 
ՊԵԿ նախագահը, ողջունելով ներկաներին, ընդգծել է ծրագրերի արդյունավետ համակարգման համար բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածության կարևորությունը։ Նա մատնանշել է, որ առավել տեսանելի և արդյունավետ արդյունքներ ապահովելու նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել առաջիկա գործողությունների շրջանակը՝ միաժամանակ ապահովելով որոշումների ժամանակին ընդունումն ու դրանց հետևողական իրականացումը։
 
Հանդիպման ավարտին սահմանվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերի հաջորդ փուլերի իրականացման քայլերը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն