Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Նորվան<br /> արքեպիսկոպոս Զաքարյանն այցելել է Հոլանդիայի հայկական համայնք<br />


Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Նորվան
արքեպիսկոպոս Զաքարյանն այցելել է Հոլանդիայի հայկական համայնք

  • 25-02-2010 18:51:00   |   |  Հասարակություն
ԱԼՄԵԼՈ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 19-ին, Հոլանդիայի Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել ժամերգություն, որը նախագահել է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը,- հաղորդում է radiovaticana.org կայքէջը: Ժամերգությանը ներկա է եղել նաեւ Բենիլյուքսի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Ժամերգության ավարտին Հոլանդիայի Հայոց հոգեւոր հովիվ Տաթեւ վարդապետ Հակոբյանը նշել է, որ հոլանդահայերի համար մեծ պատիվ է ընդունել Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին: Զատիկ վարդապետ Ավետիքյանը անդրադարձել է Բենիլյուքսի երկրների հայության ներկա վիճակին: Վերջում տեղի է ունեցել խորհրդակցական հավաք` Նորվան Սրբազանի նախագահությամբ: Նա մեկ անգամ եւս շեշտել է թեմական կառույցի կարեւորության եւ հրամայականի վրա, հանուն Բենիլյուքսի երկրների հայության բարգավաճման եւ գոյատեւման:
Նոյյան տապան  -   Հասարակություն