ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային


 

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային

  • 08-06-2026 15:24:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am  ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանի ընտրությունն անվանել է մրցակցային և բաց։
 
«ԱՊՀ դիտորդական առաքելությունը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բազմակուսակցական, բաց և մրցակցային»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Նուռլան Սեյթիմովը։
 
Նրա խոսքով՝ քվեարկությունն ընթացել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, տեխնիկական սարքավորումները, ընդհանուր առմամբ, աշխատել են անխափան, ձայների հաշվարկի ընթացակարգն անցել է համաձայն ընտրական օրենսդրության պահանջների:
 
«Դիտորդների արձանագրած առանձին թերություններ տեխնիկական բնույթի էին և անհապաղ շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է նա։
 
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների 100%-ի հաշվարկից հետո, հղում անելով նախնական տվյալներին, հաղորդել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանի ընտրությունում ստացել է ձայների 49,81%-ը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը