Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս


 

Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս

  • 15-06-2026 14:08:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Կայա Կալլասը խոսել է նաև Հայաստանի ու տեղի ունեցած ընտրությունների մասին։
 
«Առաջինը, մենք կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով։ Մեզ հետ կլինի Հայաստանի ԱԳ նախարարը։ Նրանք հենց նոր են ընտրություններ ունեցել, և մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու նրանց ուղին։ Այդ պատճառով մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի լինեն դիմացկուն։ Այդ պատճառով մենք նաև քննարկում ենք նախարարի հետ, թե ինչ կարող ենք անել ավելին՝ նրանց օգնելու իրենց ճանապարհին»,- ասել է Կալլասը։
 
ԵՄ բարձր հանձնակատարը նաև նշել է, որ նիստին կքննարկվի նաև Ուկրաինային աջակցության հարցը, որին հարվածները նախօրեին խստացել են։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը