Վանաձորում երեխան ընկել է Փամբակ գետը. ընթանում են որոնումներ
15-06-2026 16:57:00 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shamshyan.com Լոռու մարզում այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, արտակարգ պատահար է գրանցվել, երբ քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում մի երեխա հայտնվել է Փամբակ գետում։ Այս մասին գրում է Shamshyan-ը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ստացված ահազանգից հետո մեկնարկել են որոնողական աշխատանքներ։
Ներկայումս գետի տարածքում որոնումներ են հարուցել բազմաթիվ քաղաքացիներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ և փրկարարներ։ Ըստ պատահարի վայրում գտնվող քաղաքացիների հայտնած տեղեկությունների՝ ջուրն ընկած երեխան շուրջ 15 տարեկան աղջիկ է, ընդ որում՝ առկա է ականատես, ով անձամբ է ֆիքսել նրա՝ գետն ընկնելու պահը։
Այս պահին իրավապահ մարմինների աշխատակիցները զրուցում են նշված քաղաքացու հետ, ինչպես նաև փորձում են ճշտել՝ արդյոք հարակից բնակելի տների բնակիչների շրջանում կորած երեխա կա։