Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի․ դատարանը վարույթ է ընդունել


 

Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի․ դատարանը վարույթ է ընդունել

  • 16-06-2026 16:25:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մայիսի 29-ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի։
 
Սամվել Կարապետյանը հայցապահանջով խնդրում է Ալեն  Սիմոնյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալը, ինչպես նաև նրանից որպես փոխհատուցում բռնագանձել 6 միլիոն դրամ:
 
 Ինչպես տեղեկանում է Auroranews.am-ը`  Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից,  գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Վահագն Թորոսյանին։  
 
Հունիսի 8-ին վերջինիս կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
 
 Հավելենք՝ ներկա պահին  գործով նախնական դատական նիստեր դեռևս նշանակված չեն։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը