Բաքվում քննվում են Արցախի նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքները


 

Բաքվում քննվում են Արցախի նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքները

  • 16-06-2026 19:24:04   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

auroranews.am Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննության գործընթացը։
 
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ յուրաքանչյուր անձի պաշտպանության իրականացման համար ապահովվել են փաստաբաններ, ինչպես նաև տրամադրվել են հայերեն և ռուսերեն լեզուների թարգմանիչներ։ Գործը նախագահող դատավորը նշել է, որ նախորդող դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմին ժամանակ էր հատկացվել սեփական ելույթները նախապատրաստելու նպատակով։ 
 
Հաջորդ դատական նիստի անցկացումը նախատեսված է հունիսի 23-ին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը