Սրբուհի Գալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը
22-06-2026 15:41:12 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարգարոսին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող քայլերը, ինչպես նաև դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների ընթացքը։
Նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ոլորտային մի շարք հարցերի, այդ թվում՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին և քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ու կալանավորված անձանց թվային հարաբերակցությանը։
Քննարկվել են նաև առաջիկայում Երևանում նախատեսվող ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և «Արդարադատություն, ազատություն և անվտանգություն» ենթակոմիտեի նիստերի կազմակերպմանն առնչվող հարցերը։
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։