ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի հնգամսյա արդյունքները
23-06-2026 17:30:22 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունիսի ????????-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում, որը վարել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, քաղաքաշինական գործունեության ոլորտը համակարգող Սուրեն Մինասյանը։
Հանդիպմանը մասնակցել են Քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները։
Ամփոփվել են ???????????????? թվականի անցած ???? ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, և քննարկվել են գործառնական հետևյալ հիմնական ուղղությունները.
Դիտարկվել է գործունեության տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների ընթացքը։ Ս. Մինասյանի կողմից շեշտադրվել է ժամանակացույցերի հստակ պահպանումն ու կանխարգելիչ գործիքակազմի կիրառումը։
Ամփոփվել է քաղաքաշինության ոլորտում հարուցված վարչական վարույթների վիճակագրությունը, և քննարկվել է իրավական ընթացակարգերի անթերի իրականացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել օբյեկտների փաստագրման և շահագործման թույլտվությունների տրամադրման փուլում տեսչական հսկողության խստացմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությանը։
Վերլուծվել է քաղաքացիներից ստացված («Թեժ գծի» և դիմում-բողոքների) ահազանգերի ու դիմումների քննության օպերատիվությունը։
Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվել են քաղաքաշինության բնագավառի օրենսդրական և իրավական կարգավորումները՝ տեղերում միասնական պրակտիկա ապահովելու նպատակով։
Քննարկման արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանի կողմից տրվել են մի շարք կոնկրետ հանձնարարականներ՝ ուղղված վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը, խստացմանն ու սահմանված ժամկետների խիստ պահպանմանը։