Հրանտ Մելքումյանը «Աերոֆլոտ-օփենի» 2-րդ փուլում հաղթեց
ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւին
11-02-2010 21:34:00 | Ռուսաստան | Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացվող
Աերոֆլոտ-օփենի գլխավոր մրցաշարում Հրանտ Մելքումյանը հաղթեց
Ալեքսեյ Դրեեւին (Ռուսաստան), Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան)`
Անտոն Կորոբովին (Ուկրաինա), Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիով ավարտեց
հանդիպումը Իլդար Խայրուլինի (Ռուսաստան), Արման Փաշիկյանը`
Ալեքսանդր Մոտիլյովի (Ռուսաստան), Զավեն Անդրիասյանը` Անդրեյ
Վոլոկիտինի (Ուկրաինա) հետ: Ուկրաինան ներկայացնող Յուրի
Հայրապետյանը պարտություն կրեց Լյուկ Մաքշեյնից (Անգլիա):
Ըստ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդագրության,
Աերոֆլոտ-օփենի պարտիաների ընթացքին կարելի է անմիջականորեն
հետեւել ՀՇՖ-ի կայքում (www.armchess.am) մինչեւ փետրվարի 17-ը: