Սփյուռքի նախարարությունը կաջակցի սփյուռքում «Գիտության<br /> աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի տարածմանը<br />


Սփյուռքի նախարարությունը կաջակցի սփյուռքում «Գիտության
աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի տարածմանը

  • 10-02-2010 21:18:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 10-ին Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի է ունեցել «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի հիմնադրման հնգամյակին նվիրված հանդիսություն, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է ամսագրի անցած ուղին` բարձր գնահատելով բազմաբովանդակ եւ որակական բոլոր չափանաիշները բավարարող պարբերականի հրատարակումը: Այնուհետեւ «Գիտության աշխարհում» հանդեսի գլխավոր խմբագիր, ակադեմիկես Էդուարդ Ղազարյանը մանրամասն ներկայացրել է ամսագրի հիմնական նպատակները եւ խնդիրները` ընդգծելով պարբերականի գիտահանրամատչելի բնույթը: Նա անդրադարձել է նաեւ Սփյուռքում ամսագրի տարածման դժվարություններին` հույս հայտնելով այդ հարցում ստանալ Սփյուռքի նախարարության աջակցությունը: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Հ.Հակոբյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում նման ամսագրի լույս ընծայման առթիվ: Նա հատկապես շեշտել է այն մեծ մտավոր աշխատանքը, որը թաքնված է յուրաքանչյուր աշխատության, գրքի կամ ամսագրի ստեղծման հիմքում: Հ.Հակոբյանը կարեւորել է նաեւ ամսագրի արդիականության հարցը` նշելով դրա գրավիչ, հետաքրքիր, մատչելի լինելը, միեւնույն ժամանակ գիտական բարձր արժեք ունենալու փաստը: Նախարարը բարի երթ է մաղթել ամսագրին «սփյուռքյան ճամփեքով»` հավաստելով իր պատրաստակամությունը աջակցելու այդ ազգանվեր գործում:
Նոյյան տապան  -   Հասարակություն