Շվեյցարիայի խորհրդարանը ընտրել է երկրի նոր նախագահ<br />


Շվեյցարիայի խորհրդարանը ընտրել է երկրի նոր նախագահ

  • 10-12-2008 15:51:00   | Շվեյցարիա  |  Միջազգային
ԲԵՌՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուելի Մաուրերը (Շվեյցարիայի ժողովրդական կուսակցություն) դեկտեմբերի 10-ին ընտրվել է Շվեյցարիայի նոր նախագահ: Ըստ երկրի խորհրդարանում կայացած քվեարկության երրորդ փուլի արդյունքների, նրա թեկնածությունը պաշտպանել են 122 պատգամավորներ: Մաուրերի մրցակից Հանս Յորգ Վալտերը հավաքել է 121 ձայն: Նորընտիր նախագահը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու է մեկ տարի ժամկետով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նոյյան տապան  -   Միջազգային