Ամերիկացի կոնգրեսականը դատապարտվել է 5-օրյա բանտարկության<br />


Ամերիկացի կոնգրեսականը դատապարտվել է 5-օրյա բանտարկության

  • 09-12-2008 16:26:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Վիտո Ֆոսելլան դատապարտվել է 5-օրյա բանտարկության: Այս վճիռն արձակել է Ալեքսանդրիա քաղաքի (Վիրջինիայի նահանգ) օկրուգային դատարանը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նյու Յորքի նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Ֆոսելլան իր պատժաժամկետն ստացել է անսթափ վիճակում մեքենա վարելու համար: Այս տարվա մայիսի 1-ին նման վիճակում նա սլացել է կարմիր լույսի տակ, ինչի համար էլ ձերբակալվել է ոստիկանի կողմից: Նրա արյան մեջ ալկոհոլի մակարդակը, կարգուկանոնի պահապանների տվյալներով, գերազանցել է թույլատրելի չափաքանակը: Ֆոսելլայի փաստաբանները, սակայն, արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Նոյյան տապան  -   Միջազգային