«ՋիԷնՍի-Ալֆա»-ի IP/MPLS ցանցը այժմ հասանելի է Հայաստանի եւս 12 քաղաքների համար


«ՋիԷնՍի-Ալֆա»-ի IP/MPLS ցանցը այժմ հասանելի է Հայաստանի եւս 12 քաղաքների համար

  • 01-04-2011 14:14:25   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցը այժմ հասանելի է դարձել Հայաստանի եւս 12 քաղաքներում (Արարատ, Վեդի, Արտաշատ, Արմավիր, Չարենցավան, Հրազդան, Սեւան, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, Կապան, Դիլիջան): Վերոնշյալ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում «ՋիԷնՍի-Ալֆա»-ի այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) եւ այլ ծառայություններ շարժական կապի օպերատորներին, Ինտերնետ ծառայություն մատուցողներին եւ կորպորատիվ հաճախորդներին: Ներկայումս ընկերության ցանցին միացված մարզերի եւ քաղաքների ամբողջական ցանկը հետեւյալն է. Երեւան, Կոտայք (Աբովյան, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղեգնաձոր), Սյունիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գյումրի), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Բագրատաշեն, Դիլիջան), Արմավիր (Արմավիր), Գեղարքունիք (Սեւան): Ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական եւ տեխնիկական աշխատանքները շարունակվում են, եւ առաջիկա 6 ամիսների ընթացքում 3 մարզերի եւս 5 քաղաքներ կմիացվեն «ՋիԷնՍի-Ալֆա»-ի ցանցին: Այդ քաղաքների թվին են պատկանում Էջմիածինը, Իջեւանը, Նոյեմբերյանը, Գավառը եւ Մարտունին: Ընկերության այս ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի Ինտերնետի ներթափանցման մակարդակի, կազմակերպությունների ու բնակչության համար տեղեկատվական ռեսուրսների հասանելիության աճին, ինչպես նաեւ ընկերության կողմից տրամադրվող նորագույն ցանցային տեխնոլոգիաների ծառայությունների հասանելիությանը ՀՀ-ում: Տեղեկություն «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ -ի մասին «ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.-ին եւ հանդիսանում է միջազգային եւ հանրապետական նշանակության տրանսմիսիոն, տվյալների փոխանցման եւ Ինտերնետ ծառայությունների առաջատարը Հայաստանում: Ընկերության հիմնական առաքելությունն է կառուցել օպերատորական դասի եւ հանրապետական ծածկույթ ապահովող SDH (հիմնված Cisco Systems սարքավորումների վրա) եւ IP/MPLS (Juniper Networks ցանցային միջուկով) տեխնոլոգիաներով հագեցած օպտիկամանրաթելային հիմնացանց, որը բավարարում է միջազգային օպերատորների, հայաստանյան լարային եւ շարժական կապի օպերատորների, Ինտերնետ ծառայություններ մատուցողների, խոշոր միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր ընկերությունների, ինչպես նաեւ բանկերի տվյալների հաղորդման ու գերարագ Ինտերնետ ծառայությունների պահանջմունքները:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play