ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԶԻՆՅԱԼՆԵՐԸ 20 ՀՐԹԻՌ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ<br /> ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ<br />


ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԶԻՆՅԱԼՆԵՐԸ 20 ՀՐԹԻՌ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ
ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

  • 05-11-2008 15:43:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի հատվածից պաղեստինցի զինյալները նոյեմբերի 5-ի առավոտյան 20-ից ավելի հրթիռ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ` ի պատասխան Գազայում իրականացված ռազմական գործողության: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայության աշխատակիցը: Զոհերի եւ ավերածությունների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Գիշերը իսրայելական բանակը առաջին անգամ հրադադարի ընթացքում մտել է Գազայի հատված այն թունելը ոչնչացնելու համար, որը, ինչպես կարծում են իսրայելցիները, կարող է օգտագործվել մասշտաբային դիվերսիայի կազմակերպման դեպքում: Փոխհրաձգության եւ օդուժի հասցրած հարվածի հետեւանքով զոհվել են պաղեստինցի հինգ գրոհայիններ: Իսրայելական կողմից վիրավորվել է երեք զինվոր: Ներկա դրությամբ գործողությունն ավարտված է: Զինվորականները հայտարարում են, որ այն «կետային» բնույթ է ունեցել եւ ուղղված չի եղել հրադադարի տապալմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային