ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ՌԴ-ՈՒՄ ՆԱՎԹԻ ԽՈՇՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ<br />


ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ՌԴ-ՈՒՄ ՆԱՎԹԻ ԽՈՇՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

  • 31-10-2008 17:59:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական Timan Oil & Gas ընկերությունը Ռուսաստանում հայտնաբերել է նավթի խոշորագույն հանքավայրը: Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» թերթը: Չափերով այն դասվում է ռազմավարականների թվին: Դա նշանակում է, որ կառավարությունը կարող է ընկերությունից ետ վերցնել հետախուզման եւ արդյունահանման լիցենզիան: Փորձագետները ենթադրում են, որ դա տեղի չի ունենա, քանի որ այդ շրջանում նավթ արդյունահանելը ծայրաստիճան բարդ է:
Նոյյան տապան  -   Միջազգային