ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ<br /> ՍՊԱՍՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
ՍՊԱՍՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

  • 23-10-2008 16:29:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի ընտրողների մեծամասնությունը` 61%, նոյեմբերի 4-ին նախատեսված ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում քվեարկության արդյունքների մասշտաբային կեղծարարություն են սպասում: Այդ մասին են վկայում Վաշինգտոնում հրապարակված հասարակական կարծիքի հարցման տվյալները, որ անցկացրել է Opinion Dynamics սոցիոլոգիական ծառայությունը: Ուսումնասիրությունը պարզել է, որ նախագահական ընտրություններում ձայների կեղծման սպասող 61% ռեսպոնդենտների 29%-ը դա համարում է «շատ հավանական» եւ 32%-ը` «միանգամայն հնարավոր»: Ընտրողների 35%-ի կարծիքով, կեղծարարությունը ընտրություններում կլինի «քիչ հավանական»: Հարցումը նաեւ ցույց է տվել, որ ռեսպոնդենտների 46%-ի կարծիքով քվեարկության արդյունքների կեղծումը կիրականացվի դեմոկրատների օգտին, իսկ հարցվածների 35%-ը ենթադրում է, որ դա կարվի հօգուտ հանրապետականների:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play