ՍԻՐԻԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ<br /> ՀԱՍՏԱՏՈՒՄ<br />


ՍԻՐԻԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄ

  • 14-10-2008 19:04:00   | Սիրիա  |  Միջազգային
ԴԱՄԱՍԿՈՍ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոկտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել Լիբանանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը: Սիրիան եւ Լիբանանը լրիվ ծավալով դիվանագիտական հարաբերություններ չունեին այն ժամանակվանից, երբ 1940 թվականին Ֆրանսիայից անկախացան: Երկու պետությունները հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին հայտարարել էին Միջերկրածովյան տարածաշրջանի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, որ կայացավ հուլիսին Փարիզում, իսկ օգոստոսին նախագահներ Բաշար Ասադը եւ Միշել Սուլեյմանը վերջնականապես պայմանավորվեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play